Տեսանյութեր Քաղաքականություն 

Նիկոլ Փաշինյանն ասաց, թե ինչն է խանգարում իրենց պատասխանատվության ենթարկել Սերժ Սարգսյանին

analitik.am

 

Այսօր՝ ապրիլի 6-ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով հարցին, թե երբ է Սերժ Սարգսյանը պատասխան տալու իր բոլոր արարքների համար, որոնց մասին, ըստ հարց տվողի, ինքն ամենաշատն է տեղեկացված, ասաց, որ չի ուզում որևէ մեկի անմեղության կանխավարկածը խախտել, բայց ուզում է ասել, որ կոռուպցիոներներին պատասխանատվության կանչելու հարցում ամենակարևոր խոչընդոտն արդյունավետ դատաիրավական համակարգի գոյությունն է․ «Մենք պետք է, քայլ առ քայլ այդ համակարգի արդյունավետոթյունը բարձրացնելով, լուծենք այն մարդկանց պատասխանատվության հարցը, ովքեր գործել են արարքներ, որոնց համար պետք է օրենքով պատասխանատվության ենթարկվեն»:

«Մեր գնահատականները դուք գիտեք, ես տվել եմ, այդ թվում ոչ հեռավոր անցյալում: Սակայն, ես չեմ ուզում հմա արտահայտություն անել, որը հետագայում կարող է մեկնաբանվել ընդդեմ արդարադատության  շահեր»,-ասաց նա:

 

 

Նույն շարքից