Տեսանյութեր Քաղաքականություն 

Որ պահին զգամ, որ նմանվում եմ նախկիններին, կհեռանամ այս կաբինետից․ Նիկոլ Փաշինյան

analitik.am

 

Չեմ կարծում, թե նմանվում եմ նախկիններին, որ պահին զգամ, որ նմանվում եմ, կհեռանամ, որովհետև դա ինձ համար կլինի բարոյական վերջ և ավարտ, ինչը ես թույլ չեմ տա: Ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք չի զգում, որ նմանվում է նախկիններին:

Ինչ վերաբերում է հարցին, թե երբ են պատասխանատվության ենթարկվելու նախկին հանցագործները, վարչապետը հայտարարեց, որ պետք է պատասխանատվության ենթարկվեն ոչ միայն նախկինները:

Փաշինյանը խոսեց նաև ապօրինի գույքի բռնագանձման վերաբերյալ օրենքի մասին՝ հայտարարելով, որ օրենքը թույլ է տալու ապօրինի ձեռք բերված գույքը վերադարձնել պետությանը:

 

Նույն շարքից