Հասարակություն Տեսանյութեր 

Երկար տարիներ Հայաստանում գրանցված ինքնաթիռներն Աֆրիկայում ներգրավված են եղել զենքի ապօրինի վաճառքի մեջ․ Նիկոլ Փաշինյան

 

Այո, քաղավիացիայի ոլորտում մենք պրոբլեմներ ունենք: Մեր ավիաընկերությունները զրկվել են Եվրոպա չվերթներ կատարելու իրավունքից: Շահարկողներն իզուր են շահարկում: Երբ ես պետական մարմինների սաբոտաժների մասին խոսում էի, այ սա սաբոտաժի դեպքերից մեկն է: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանն ասաց, որ երկար տարիներ հայաստանյան գրանցումով ինքնաթիռներն աֆրիկյան երկրներում ներգրավված են եղել ապօրինի գործունեության, զենքերի վաճառքի մեջ. «Դա կապ է ունեցել հայաստանյան շատ կոռումպացված շրջանակների հետ:

Երկար տարիներ այդ ամեն ինչը թաքցվել է:

Երբ ահազանգեր են եղել, նաև քաղավիացիայի պաշտոնյաների կողմից ենթադրյալ կոռուպցիոն պատճառներով թաքցվել են Տաթևիկ Ռևազյանից և կառավարությունից:

Այս ամեն ինչի արդյունքում ունեցել ենք այս պատմությունը: Սակայն, ես տխուր չեմ այս իրավիճակից, քանի որ սրանով մենք գիծ կքաշենք, կհասկանանք, որ այն պատկերացումները, որոնք եղել են Հայաստանում, ուղղակի անընդունելի են, չի կարող այդպես շարունակվել, մեր ավիացիան պետք է համապատասխանի ամենաբարձր չափանիշներին»:

Փաշինյանը խոսեց նաև 2015 թվականի ստուգումների մասին՝ հայտարարելով, որ դրանք ստոգումներ չեն եղել, հարցումներ են եղել, իսկ ստուգումները եղել են այսօրվա իշխանությունների օրոք. «Իհարկե եվրոպական կառույցը մի փոքր կանոններից շեղվել է, որովհետև մայիսին պետք է քննարկում լիներ, որոշում կայացվեր:

Անհասկանալի պատճառով որոշումը հիմա է կայացվել և մեր Քաղավիացիայի կոմիտեն բողոքարկել է: Մենք այդ պրոբլեմներով սկսել ենք զբաղվել մի քանի ամիս առաջ: Պաշտոնանկություններ են եղել, քրեական գործ է հարուցված: Շահարկողներն իզուր են շահարկում, որովհետև դա նրանց է վերաբերում»:

 

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից