Հասարակություն Միջազգային 

Չավուշօղլուն հերքել է շնչառական սարքերը յուրացնելու մասին իսպանական կողմի հայտարարությունը

analitik.am

Իսպանիայի արտաքին գործերի նախարար Արանչա Գոնսալես Լայան մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ իրենց կողմից գնված արհեստական շնչառության սարքերը յուրացվել են Թուրքիայի կողմից։ Այս մասին հայտնում է Էրմենիհաբերը։

Այդ հայտարարությունը մեծ արձագանք էր գտել իսպանական մամուլում։

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հանդես է եկել պատասխան հայտարարությամբ՝ հերքելով Թուրքիայի կողմից Իսպանիային պատկանող արհեստական շնչառության սարքերի յուրացման մասին իսպանական կողմի պնդումները։

Չավուշօղլուն նշել է, որ այդ հարցի շուրջ խոսել է Իսպանիայի արտգործնախարարի հետ և Արանչա Գոնսալես Լայան ինքը հերքել է այդ պնդումները։

Ըստ թուրք նախարարի պարզաբանման՝ Իսպանիան մեծ ցուցակով պահանջներ է ներկայացրել։ Սակայն Թուրքիան չի կարող բավարարել այդ բոլոր պահանջները, քանի որ նախ պարտավոր է երաշխավորել իր ներքին կարիքների ապահովումը։ Արհեստական շնչառության սարքերի արտահանումը, ըստ Չավուշօղլուի պնդման, կարող է իրականանալ միայն հատուկ թույտվությամբ։

Նույն շարքից