Հասարակություն Տեսանյութեր 

Երբ Սերժ Սարգսյանն ու Յուրի Խաչատուրովը ներկայանան, դա կլինի հանձնաժողովի աշխատանքների կուլմինացիան. Նիկոլ Փաշինյան

analitik.am

 

Ապրիլյան պատերազմը խնդիր է դրել լսել Յուրի Խաչատուրովին: Ես տեղյակ եմ, որ նաև Սերժ Սարգսյանն է հրավիրված քննիչ հանձնաժողով հարցերին պատասխանելու: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ես կարծում եմ, երբ Սերժ Սարգսյանն ու Յուրի Խաչատուրովը ներկայանան, դա կլինի հանձնաժողովի աշխատանքների կուլմինացիան: Բայց նաև ուզում եմ ասել, որ հանձնաժողովն այս ընթացքում մոտ 25 հազար փաստաթուղթ է ուսումնասիրել, ծավալուն աշխատանք է կատարել:

Հիմա հանձնաժողովի աշխատանքները երկարաձգվել են մինչև հունիս ամիսը, հույս ունեմ, որ մինչ այդ հանձնաժողովը կկարողանա եզրակացություն անել»,-ասաց նա:

 

 

Նույն շարքից