Կորոնավիրուս Հասարակություն 

Հայաստանում կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամային իրավիճակն անգամ չի խանգարում ոմանց, որ սեփական փիառով զբաղվեն. «Հրապարակ»

analitik.am

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանում կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամային իրավիճակն անգամ չի խանգարում ոմանց, որ սեփական փիառով զբաղվեն: ԼՀԿ-ից պոկված, անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը երեկ «լայվ» մտավ եւ տեղեկացրեց, թե նոր է դուրս եկել «Արմավիր» ՔԿՀ-ից եւ բանտապետի հետ զրույցում լուծել է Միսակ Լազարյանին իր նախկին բանտախուց վերադարձնելու հարցը:

Հիշեցնենք, որ Լազարյանը 9 տարի հետախուզվում է ՌԴ իրավապահների կողմից՝ մի ադրբեջանցու սպանության համար, այժմ «Արմավիր» ՔԿՀ-ում նախնական կալանքի մեջ է, մարտի 10-ից էլ հացադուլ է անում, քանի որ նրան ՌԴ-ին արտահանձնելու որոշում է կայացվել: Լազարյանով զբաղվում է ՄԻՊ-ը:

Պարզվում է՝ նա հացադուլը դադարեցրել է դեռ ուրբաթ օրը, սակայն ինչ որ զննությունների պատճառով խուց տեղափոխելը մի քանի օր ուշացել է,  տեղափոխվել է երեկ առավոտյան, երբ դեռ Բաբաջանյանը չէր այցելել:

Ավելին, Բաբաջանյանից մի քանի ժամ շուտ՝ վաղ առավոտյան, ԼՀԿ-ական պատգամավոր Հարություն Բաբայանն է այցելել «Արմավիր» ՔԿՀ, զրուցել Լազարյանի եւ ՔԿՀ պետի հետ, Լազարյանին «դուխ» տվել, որ պետությունը բոլոր ընթացակարգերից օգտվելու է՝ նրա ապահովության համար։ Եվ կազմակերպվել է Լազարյանի՝ հացադուլավորների խցից իր նախկին խուց տեղափոխելը: Սակայն թեմայի «նրբությունը» հաշվի առնելով՝ Բաբայանը ՔԿՀ պետի եւ Լազարյանի փաստաբանի հետ պայմանավորվել են չբարձրաձայնել: Բաբայանը հաստատեց այս տեղեկությունները եւ հրաժարվեց գնահատական տալուց»:

Նույն շարքից