Կորոնավիրուս Հասարակություն 

Ինչու են ռետինե ձեռնոցներն անօգուտ կորոնավիրուսից պաշտպանվելու համար․ Պարզաբանում է բժիշկը

 

Անգլիայի Առողջապահության ազգային ծառայության աշխատակիցը բացատրել է, թե ինչու են ռետինե ձեռնոցներն անօգուտ կորոնավիրուսից պաշտպանվելու համար։ Այս մասին հայտնում է The Sun-ը:

Բժիշկ Կարան Ռանգարաջան հայտարարել է, որ ձեռնոցները մարդու գիտակցության մեջ ստեղծում են անվտանգության կեղծ զգացողություն:

«Դուք ձեռնոցներ եք կրում և գնում սուպերմարկետ, որտեղ շոշափում եք բազմաթիվ իրեր, որոնց մակերեսին վիրուսներ կան: Այնուհետև դուրս եք գալիս և շարունակում կրել այդ նույն ձեռնոցները՝ հավաքելով մանրէներ:

Բանն այն է, որ այդ ձեռնոցների վրա ավելին շատ մանրէներ են մնում, քան ձեռքերի, եթե դրանք ավելի հաճախ լվանաք»,-ասել է բժիշկը և հիշեցրել, որ հենց այդ ձեռնոցներով շատերն ավտոմեքենա են վարում, դիպչում բռնակներին, իսկ հետո պատահաբար հպվում դեմքին և վարակվում:

 

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից