Կորոնավիրուս Հասարակություն 

Հայկ Մարությանը բոյկոտո՞ւմ է Տիգրան Ավինյանի ցուցումը

«Իրավունք» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետի հանձնարարությամբ եւ ՀՀ Պարետի ցուցումի համաձայն՝ ապրիլի 3-ից Երեւան համայնքի ավտոբուսներով, դիտարկված թվով 40 երթուղիներով պետք է իրականացվեր Երեւանում գործող 30 բուժհաստատությունների շուրջ 650 աշխատակիցների ամենօրյա երկկողմանի տեղափոխումը՝ 3-անգամյա ռեժիմով:

Իսկ թե ինչպես պետք է հիվանդները հասնեն վերոնշյալ բուժհաստատությունները, այ սա որեւէ մեկին, կարծես, չի հուզում: Ինչեւէ, նշենք, որ վերոնշյալ լուրից էլ շատ ոգեւորվել պետք չէ, որովհետեւ կամ Պարետի ցուցումն է բոյկոտում քաղաքապետ Հայկ Մարությանը, կամ քաղաքապետարանն ի վիճակի չէ պատշաճ կազմակերպել բուժաշխատողների տեղափոխումը:

«Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն` արդյունքում բժիշկների կեսը ոտքով, կեսն էլ տաքսիով են հասնում աշխատանքի վայր: Խնդիրը հատկապես ցցուն է պոլիկլինիկաներում, որտեղ բժիկների կեսը երկրորդ հերթ են, որոնց համար կամ ավտոբուս չի գտնվում, կամ ժամերն են անհարմար:

Ստացվում է, որ վերոնշյալ ավտոբուսները տանում են գործի, բայց մոռանում են այդ բժիշկներին հետ բերել տուն: Լինում է նաեւ հակառակը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից