Կորոնավիրուս Հասարակություն 

Ինչ է տեղի ունենում մարդու օրգանիզմում կորոնավիրուսով վարակվելուց հետո

analitik.am

 

Բժիշկ Դարյա Սիտովսկայան նկարագրել է, թե ինչ փոփոխություններ են տեղի ունենում մարդու օրգանիզմում կորոնավիրուսով վարակվելուց հետո և ինչպիսի խնդիրներ կարող են առաջանալ կապված թոքերի հետ: Այս մասին հայտնում է RT- ն:

«Թոքերը վնասվում են ինչպես գրիպի դեպքում, միայն հիվանդության ծանր դեպքերում: Հիվանդությունն ընթանում է իր հունով, ունի իր պաթոգենեզը և ազդեցության իր կետերը։ Կորոնավիրուսը վնասում է թոքերի այն հատվածը, որը պատասխանատու է մարմնի թթվածնով հագեցվածության համար։

Մասնագետը հիշեցրել է, որ թթվածնային անբավարարության նկատմամբ ամենազգայունը մարդու ուղեղն է․ «Մարդը կարող է կորցնել գիտակցությունը»,-նշել է նա։

Բժիշկը շեշտել է, որ կորոնավիրուսից մահացած մարդկանց թոքերը խիտ են, մուգ կարմիր գույնի, միևնույն ժամանակ առանց նկատելի այտուցվածության, իսկ առողջ թոքերն ավելի շատ նման են փափուկ և առաձգական սպունգի: Նա ընդգծել է, որ կորոնավիրուսով վարակվածների մահը շատ հաճախ տեղի է ունենում զուգահեռ ընթացող հիվանդությունների բարդությունների հետևանքով, և վիրուսը միայն արագացնում է պրոցեսը:

 

 

Նույն շարքից