Կորոնավիրուս Հասարակություն 

Կորոնավիրուսից մահացած կնոջ որդին Լուկաշենկոյի դեմ բողոք է ներկայացրել ոստիկանություն

analitik.am

 

Բելառուսում կորոնավիրուսից մահացած 68-ամյա բնակչուհի Լիդիա Մատվեևայի որդին բողոք է ներկայացրել ոստիկանություն՝ պահանջելով քրեական գործ հարուցել երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի դեմ: Այս մասին հայտնում է Белсат-ը:

Տղամարդը կարծում է, որ պետության ղեկավարը «չի ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ բնակչությանը հատուկ վտանգավոր վիրուսի տարածումից պաշտպանելու համար»:

Նրա խոսքերով, իր մայրը մի քանի շաբաթ գտնվել է հիվանդանոցում. Նրա մոտ հայտնաբերվել է բարորակ ուռուցք: Վիրահատությունը հաջող է անցել: Սակայն երկու օր անց նա սկսել է հազալ և բարձր ջերմություն է ունեցել: Տղամարդը նշել է, որ մոր ախտորոշումնը փոխել են երեք անգամ։

 

Նույն շարքից