Կորոնավիրուս Հասարակություն 

ԱՀԿ-ից հայտնել են ամբողջ աշխարհում բուժքույրերի պակասի մասին

analitik.am

 

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) գնահատել է աշխարհում բուժքույրերի պակասը՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

Համաճարակի հետ կապված առողջապահության համաշխարհային կազմակերպությանն անհրաժեշտ է լրացուցիչ 5,9 միլիոն բուժքույր: Ինչպես նշել են ԱՀԿ-ում, այժմ աշխարհում կա մոտ 28 միլիոն բուժքույր:

Միևնույն ժամանակ, 2013-2016 թվականներին նրանց թիվն աճել է 4,7 միլիոնով: «Այնուամենայնիվ, ամբողջ աշխարհում բուժքույրերի պակասը շարունակում է մնալ և կազմում է 5,9 միլիոն»,-հայտնել են կազմակերպությունից:

 

Նույն շարքից