Գլխավոր Կորոնավիրուս Հասարակություն Տեսանյութեր 

Երեկ բացառիկ օր է եղել. Նիկոլ Փաշինյանը կորոնավիրուսի մասին թվեր ներկայացրեց

analitik.am

 

Այսօր մենք խորհրդակցություն ենք ունեցել: Առողջապահության նախարարությունը, պարետատունը շարունակում են զգուշավոր լավատեսություն պահպանել: Ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը հայտնեց, որ նոր հաստատված դեպքերը 20-ն են. «Դեպքերը նախորդ օրվա հետ համեմատած ավելի շատ են, նաև քիչ է թեստերի թիվը՝ 211: Բայց ԱՆ-ն և պարետատունը կարծում են, որ երեկվա մեր գնահատականը շարունակում է պահպանվել: Երեկ բացառիկ օր է եղել, մեր դուրս գրված պացիենտների թիվն ավելի մեծ է եղել, քան նոր հաստատված դեպքերը: Դա առաջին անգամ է: Կա 20 նոր դեպք ու 25 դուրս գրված պացիենտ»:

Վարչապետը նշեց, որ ԱՆ-ն պետք է ամեն ինչ անի, որպեսզի մինչև շաբաթվա վերջ օրական 1000 թեեստավորում արվի. «Ես զգում եմ նաև, որ առողջապահական համակարգի լարվածությունը մի փոքր նվազել է: Ես կարող եմ մի բան տեղեկացնել, որ այսօրվա դրությամբ մենք 1400 մահճակալ ունենք կորոնավիրուսի համար, բայց այս պահի դրությամբ դրանց միայն կեսն է զբաղված»:

Նույն շարքից