Կորոնավիրուս Հասարակություն Տեսանյութեր 

Նախարարությունում միասնական քննությունների մասով մի քանի սցենար է քննարկվում. Փոխնախարար

analitik.am

 

Կա արդյո՞ք որոշում միասնական քննությունները հետաձգելու մասին, քննարկվում է արդյո՞ք այդ հարցը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ, պատասխանելով Analitik.am-ի հարցին, հայտարարեց, որ մի քանի սցենար է քննարկվում. «Նախարարությունում արդեն ունեցել ենք նախնական քնննարկում հնարավոր տարբերակների մասին:

Այս շաբաթ քննարկումները կշարունակենք, հիմա աշխատում ենք կոնկրետ լուծումների վրա, թե որ սցենարի դեպքում ինչպիսի լուծումներ կլինեն, այդ թվում՝ էլեկտրոնային:

Նախարարությունն առաջիկայում կտեղեկացնի»,-ասաց նա:

 

Նույն շարքից