Կորոնավիրուս Հասարակություն 

«Արմենիա»-ն չեղարկում է չվերթները. Ինչ պետք է անեն տոմս գնած քաղաքացիները

analitik.am

«Արմենիա» ավիաընկերությունը նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով չեղարկում է բոլոր չվերթները մինչև ապրիլի 30­-ը ներառյալ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը։

«Հարգելի գործընկերներ, «Արմենիա» ավիաընկերությունը չեղարկում է մինչև ապրիլի 30-­ը ներառյալ բոլոր չվերթները։ Բոլոր ուղևորներին առաջարկվելու են վաուչերներ տոմսի արժեքին համապատասխան»,- նշել է Խաչատրյանը։

Ավելի վաղ ավիաընկերությունը չեղարկել էր բոլոր չվերթները մինչև ապրիլի 16-ը։

Անդրադառնալով EASA ստուգումներին՝ Գևորգ Խաչատրյանը տեղեկացրել է, որ այս պահին իրենք ակտիվ քննարկումների մեջ են Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի հետ՝ ստեղծված իրավիճակից լուծումներ գտնելու համար։

«Արմենիա» ավիաընկերությունը իր TCO սերտիֆիկատը ստացել է դեռևս նախորդ տարվա սկզբին, ինչը փաստում է, որ մեր ավիաընկերությունը համապատասխանում է ԵՄ սահմանած ավիացիոն անվտանգության նորմերին»,- գրել է նա:

Նույն շարքից