Կորոնավիրուս Հասարակություն 

ԱՄՆ-ում սկսվել է կենդանիների վրա կորոնավիրուսի պատվաստանյութի փորձարկումները

 

ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը սկսել է կորոնավիրուսի պատվաստանյութի փորձարկումը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ միացյալ շտաբի գլխավոր բժիշկ, բրիգադային գեներալ Պոլ Ֆրիդրիխսը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

Սակայն, Ֆրիդրիխսի խոսքերով, չի կարելի ասել, որ պատվաստանյութը շուտով պատրաստ կլինի․ «Գործընթացը կտևի ամիսներ, ոչ թե շաբաթներ»,-ասել է նա:

Պենտագոնի ներկայացուցիչը նաև նշել է, որ փորձարկվում են պատվաստանյութի միանգամից մի քանի տարբերակներ, որոնք մինչ այժմ «անվտանգ կերպով փորձարկվել են կենդանիների վրա»: Այնուհետև, եթե պատվաստանյութի անվտանգությունը հաստատվի, փորձարկումները կսկսվեն մարդկանց փոքր խմբի վրա:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից