Կորոնավիրուս Հասարակություն 

Ֆիլիպիններում գնդակահարել են կարանտինը խախտած տարեց տղամարդուն

analitik.am

 

Ֆիլիպիններում տարեց բնակիչը խախտել է կարանտինի պայմանները և սպառնացել ոստիկանությանը, ինչի արդյունքում նրան գնդակահարել են։ Այս մասին հայտնում է The Star-ը:

Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 4-ին, 63-ամյա տղամարդը սպառնացել է ոստիկանության ծառայողներին անցակետերից մեկում, որը ստեղծվել է գյուղի բնակիչներին կորոնավիրուսի փորձարկման համար:

Տղամարդուն կանգնեցրել են այն բանի համար, որ նա եղել է առանց դիմակի: Ի պատասխան՝ նա վիրավորական արտահայտություններ է հնչեցրել, այնուհետև ձեռքին եղած մանգաղով հարձակվել ոստիկանության ծառայողների վրա: Նշվում է, որ նա հարբած է եղել: Ինքնապաշտպանության ընթացքում, ոստիկաններից մեկը ծառայողական զենքով կրակել է նրա վրա:

 

Նույն շարքից