Կորոնավիրուս Հասարակություն 

Հայտնի է կորոնավիրուսի ճշգրիտ վտանգը երեխաների համար

analitik.am

 

ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնները ներկայացրել են ուսումնասիրություն, որի համաձայն նորածիններն ու տղամարդիկ կորոնավիրուսով վարակվելու ավելի մեծ ռիսկի առաջ են կանգնած: Գիտական ​​աշխատանքի արդյունքները հրապարակվել են գերատեսչության կայքում:

Մասնագետները փետրվարի 12-ից ապրիլի 2-ն ուսումնասիրել են ԱՄՆ-ում 18 տարեկանից ցածր երեխաների կորոնավիրուսի 2500 դեպք: Հաղորդված բոլոր դեպքերից միայն 1,7 տոկոսն են եղել երեխաներ, չնայած նրանք կազմում են բնակչության 22 տոկոսը: Նրանց շրջանում միայն 73 տոկոսի մոտ է առաջացել հազ, տենդ կամ շնչահեղձություն: 18-64 տարեկանների մոտ այդ ցուցանիշը կազմում է 93 տոկոս:

Սակայն, որոշ երեխաների մոտ առաջացել են ծանր ախտանիշներ, 147 անչափահաս պացիենտ է հոսպիտալացվել, 5-ն ուղարկվել են ինտենսիվ թերապիայի բաժանմունք, իսկ 3-ը մահացել են: Ըստ գիտնականների, կյանքի առաջին տարում երեխաները չունեն այնպիսի կայուն իմունային համակարգ, ինչպիսին ունեն ավելի մեծ երեխաները և մեծահասակները:

Բացի այդ, բազմաթիվ ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ տղամարդիկ ավելի հաճախ են մահանում  կորոնավիրուսից, քան կանայք:

 

Նույն շարքից