Հասարակություն Պատահարներ 

Ավտովթար՝ «BMW»-ի մասնակցությամբ

analitik.am

Ապրիլի 7-ին, ժամը 07:46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Ազատավան գյուղի կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ: Այս մասին հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 23-րդ կմ-ին «BMW 525» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գևորգ Խ., ծնված 1993 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

 

Նույն շարքից