Կորոնավիրուս Տեսանյութեր Տնտեսություն 

Ըստ ՍԱՏՄ ղեկավարի, տնտեսվարողներն ավելի շատ վախենում են հրապարակումներից, քան՝ 300 հազար դրամ տուգանքից

analitik.am

 

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցների շարքերում կորոնավիրուսով վարակվելու դեպքեր չկան: Այս մասին քիչ առաջ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը:

Ավետիսյանը մամուլի ասուլիսի ժամանակ խոսեց նաև տարբեր վայրերում հայտնաբերված խախտումների մասին, որոնք իրենց հորդորներով վերացվել են:

Analitik.am-ի հարցին՝ արդյո՞ք խնդիրը լուծվում է հորդորներով ու թերությունները վերացնելով, թե կան սահմանված պատիժներ, ՍԱՏՄ ղեկավարը հայտարարեց, որ լինում են հորդորներ, կասեցումներ, ինչպես նաև հրապարակումներ. «Մեր լավագույն գործիքներից մեկը հանրային իրազեկումն է: Տնտեսվարողներն ավելի շատ վախենում են իրենց խնդիրների մասին հրապարակումներից, քան՝ մաքսիմալ 300 հազար դրամ տուգանքից»:

 

 

Նույն շարքից