Հասարակություն Տեսանյութեր 

Գագիկ Ծառուկյանը «Նիկոլ Փաշինյանի ինադու» շարունակում է տոպրակներ բաժանել /տեսանյութ/

analitik.am

 

 

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը շարունակում է տարբեր սոցիալական ակցիաներ իրականացնել Հայաստանի մարզերում՝ սնունդ բաժանելով կարիքավոր ընտանիքներին:

 

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, առանց անուններ տալու, սակայն ակնհայտորեն նկատի ունենալով հենց Ծառուկյանին, ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարել էր. «Ես ողջունում եմ բարեգործությունը, դա հատկապես ողջունելի է ճգնաժամի շրջանում, բայց ես վերջերս մի վարժություն եմ արել՝ x մարդը x օգնություն էր բաժանել x տեղում, և սրա մասին լայնածավալ ռեպորտաժներ են ցուցադվել:

Ես խնդրեցի մեր մարմիններին ճշտել, թե կոնկրետ ինչ է բաժանվել և մոտավորապես ինչ գնի: Մենք պարզեցինք, որ մի տոպրակի պարունակության գինը մոտավորապես 3000 դրամ է եղել, եղել է մոտավորապես 350 000-400 000 դրամի օգնություն»,-ներկայացրեց վարչապետը, ապա ասաց, թե այդ գումարը համեմատել են հեռուստատեսային գովազդի գների հետ:

Երբ այս թիվը համեմատեցինք հեռուստատեսության ռեպորտաժի րոպեների և գովազդի րոպեների հետ, որի համար, ենթադրում ենք, չի վճարվել, որովհետև ոչ թե որպես գովազդ է եթեր գնացել, այլ ռեպորտաժ, ստացվեց, որ այս ձևով  հեռուստատեսային գովազդի գների հետ կամ համեմատելի է, կամ շատ ավելի էժան է ստացվում:

Գովազդային ռեպորտաժի գնից պակաս աջակցություն է բաժանվում, և հեռարձակվում է. ստացվում է՝ սա շատ ձեռնտու և շահավետ գործողություն է, որն իրականում այնքան էլ բարեգործություն չէ, այլ սեփական գովազդային հոլովակ է»:

 

Նույն շարքից