Կորոնավիրուս Հասարակություն Տեսանյութեր 

Ոստիկանն ասաց՝ չէիք ուզում կարանտինում նստեիք, վեր ընկնեիք ձեր Մոսկվայում. նախօրեին մեկուսացվածները բողոքում են

analitik.am

«Գիշերը մինչեւ ժամը 4-ը մնացել ենք ավտոբուսի մեջ դրսում, որովհետեւ անհամաձայնություն կար, պահանջում էինք, որ ամեն մեկիս առանձին սենյակ տրամադրեն, ոնց որ կարանտինը պահանջում է։ Բայց իրենք 21 հոգուս, որ իրար լրիվ օտար մարդիկ ենք, գցել են մեկական սենյակներում երկու հոգով։ Կային քույր–եղբայր, ամուսիններ, հասկանալի է, որ իրենք մնում են նույն սենյակում, բայց մնացածս լրիվ օտար մարդիկ ենք իրար, ասում են՝ տեղ չկա, մեր երկրի վիճակը սենց է։ Ես պահանջում եմ, որ թողնեն՝ գնանք տուն, տանը սենյակում մեկուսանանք, ավելի լավ է, քան օտար մարդկանցով իրար հետ մնանք, եթե մեկս վարակված լինի, մյուսին էլ հաստատ կվարակի»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց ուղեւորներից Գ․ Ստեփանյանը։

Կնոջ խոսքով՝ բացի այդ սենյակում չկան հիգիենայի միջոցներ, ջուր, դժգոհ են նաեւ կերակուրից։

«Ուտելիքը ավտոբուսի մեջ բաժանել են ժողովրդին պոլի վրա շպրտելով, հանել դրել ենք հյուրանոցի դռան դիմաց որ շպրտենք։ Հո մենք խո՞զ չենք։ Ասում ենք՝ պոլերին եք շպրտում, ո՞նց ենք ուտելու, ասում են՝ ցելոֆանի մեջ է»,- նշեց նա։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում

Նույն շարքից