Կորոնավիրուս Հասարակություն Տեսանյութեր 

«Հարի Փոթերի» հեղինակը խոսել է կորոնավիրուսի ախտանիշների դեմ պայքարի մասին /Տեսանյութ/

analitik.am

 

Բրիտանացի գրող Ջոան Ռոուլինգը Twitter-ի իր էջում խոսել է կորոնավիրուսի ախտանիշների դեմ պայքարի մասին:

«Հարի Փոթերի» հեղինակը բացատրել է, որ չի հանձնել կորոնավիրուսի թեստ, չնայած որ երկու շաբաթ ունեցել է վարակի բոլոր նշանները: Նա նշել է, որ ներկայումս իրեն լավ է զգում և շնորհակալություն հայտնել նրանց, ովքեր անհանգստացած են նրա առողջությամբ:

Նա իր գրառմանը կցել է մի տեսահոլովակ, որում Լոնդոնի Քուինզ հիվանդանոցի բժիշկը բացատրում է, թե ինչպես կարելի է մեղմացնել ախտանիշները, որոնք կապված են շնչառության հետ:

Նույն շարքից