Կորոնավիրուս Հասարակություն 

ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս երկրների ղեկավարներին միանգամից չվերացնել կարանտինը․ դա պետք է անել աստիճանաբար

 

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) բացահայտել է երկրներում կորոնավիրուսի համաճարակի պատճառով սահմանափակումների վերացման առանձնահատկությունները: Այս մասին ասել է առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակների ծրագրի տնօրեն Մայքլ Ռայանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Նրա խոսքերով, կարանտինն ապացուցել է արդյունավետությունը վարակի տարածման դեմ պայքարում, սակայն դա նաև հանգեցնում է տնտեսական լուրջ հետևանքների:

Փորձագետը համաճարակի հետևանքով տուժած երկրների ղեկավարներին նախազգուշացրել է միանգամից չվերացնել սահմանափակիչ միջոցները։ Դրանք պետք է վերացվեն աստիճանաբար՝ վերլուծելով տվյալները և ուժեղացնելով առողջապահական համակարգը:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից