Կորոնավիրուս Հասարակություն 

Լուկաշենկոն պատրաստ է անձամբ բուժել կորոնավիրուսով վարակված պացիենտներին

 

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ պատրաստ է անձամբ գնալ և բուժել կորոնավիրուսով վարակված պացիենտներին: Այս մասին հայտնում է Լենտան:

Կառավարության նիստում Բելառուսի նախագահն ասել է, որ արդեն իսկ քննարկել է այս հարցն Առողջապահության նախարարության ղեկավարի հետ և ասել, որ անհրաժեշտության դեպքում նրանք երկուսով կգնան հիվանդանոցում աշխատելու, սակայն նախարարը պատասխանել է, որ դրա անհրաժեշտությունը չկա:

Լուկաշենկոն նշել է, որ պետությունը պետք է համաճարակը հաղթահարի «հանգիստ և գեղեցիկ», և շեշտել, որ իշխանությունները կանեն ամեն ինչ «յուրաքանչյուրին» փրկելու համար:

 

  •  
  •  
  •  
  • 2
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    3
    Shares

Նույն շարքից