Կորոնավիրուս Հասարակություն 

Մեծ Բրիտանիայում մեկ օրում կորոնավիրուսից 854 մարդ է մահացել

analitik.am

Մեկ օրում մեծ Բրիտանիայում կորոնավիրուսից մահացածների թիվը գրեթե եկրկնապատկվել է նախորդ օրվա հետ համեմատած: Այս մասին հայտնում է Daily Mail-ը՝ հղում անելով Անգլիայի առողջապահության ազգային ծառայությանը:

Մեկ օրում երկրում մահացել է 854 մարդ: Ապրիլի 6-ին հայտնվում էր 437 մահվան մասին:

Վերջին տեղեկություններով, Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի զոհերի թիվը հասնում 6227-ի: Մահացողները 23-102 տարեկան են: Գրեթե բոլոր մահացողներն ունեցել են խրոնիկական հիվանդություններ:

Նույն շարքից