Հասարակություն 

Մարգարիտա Սիմոնյանը պատմել է, թե ինչպես է մի կերպ դիմացել, որպեսզի չծննդաբերի նախագահականում

analitik.am

RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը դարձել է «Однажды» հաղորդաշարի հերթական մասի հերոսուհին: Հաղորդավար Սերգեյ Մայորովի հետ զրույցում Սիմոնյանը պատմել է այն մասին, թե ինչպես է կարողանում միշտ լինել աշխատավայրում, նույնիսկ այն ժամանակ, երբ հղի է:

Սիմոնյանը նշել է, որ երեք երեխա ունի ու երբեք արձակուրդ չի գնացել ծննդաբերելու համար:

«Ես մի գաղտնիք կբացեմ: Վերջին անգամ իմ ցավերը սկսվեցին հենց նախագահականում խորհրդակցության ժամանակ: Սակայն ես սպասեցի մինչև խորհրդակցության ավարտը, հետո նստեցի ավտոմեքենան, գնացի մոտակա հիվանդանոց ու ծնդդաբերեցի»,-պատմել է նա:

Նույն շարքից