Կորոնավիրուս Հասարակություն 

Արմավիրի մարզում քանի՞սն են կորոնավիրուսով վարակված

analitik.am

Արմավիրի մարզում կորոնավիրուսով վարակված է 80 մարդ, ինքնամեկուսացված է ավելի քան 300 քաղաքացի: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը։

«Այս պահին ոչ բոլոր թեստերի պատասխաններն են հայտնի։ Պարզել ենք բոլոր վարակակիրների օջախները»,- ասել է նա և հավելել, որ այդ ուղղությամբ աշխատանքները չեն դադարում։

Հիշեցնենք, որ ապրիլի 7-ի դրությամբ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը 853 է։ Մեկ դեպք հաստատվել է Արցախում։

Նույն շարքից