Հասարակություն 

Ուրեմն դադարեցրեք մարդկանց զանգել ու պարտադրել, որ մաքրեն մեկնաբանությունները․Թազա ՀՀԿ են դառել գլխներիս․ ԱԺ պատգամավոր

analitik.am

ԼՀԿ պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը գրառում է կատարել․

«Ուրեմն դադարեցրեք մարդկանց զանգել ու պարտադրել, որ մաքրեն մեկնաբանությունները։
Լսու՞մ եք։
Թազա հհկ են դառել
գլխներիս։
Կասեմ կվերծանեն բոլոր հեռախոսազրույցները...
Սիրելի քաղաքացիներ, չվախենաք ոչ մի լպրծուն զանգից»։

Հիշեցնենք, որ այսօր պատգամավոր իր ֆեյսբուքյան էջում հայտնել էր, որ Սիսիանում ոստիկանությունը բռնություն էր կիրառել քաղաքացիների նկատմամբ։

Ավելի ուշ պարզ դարձավ, որ ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանի հանձնարարությամբ Սիսիանում տեղի ունեցած միջադեպով, ԼՀԿ պատգամավոր Սրբուհի Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառման առնչությամբ կանցկացվի ծառայողական քննություն։

Այնինչ, պատգամավորի հերթական գրառումը ցույց է տալիս, որ Սիսիանում կրքերը դեռ չեն հանդարտվել․․․

Նույն շարքից