Բարի օր Կորոնավիրուս Հասարակություն 

Վրացի լրագրողը վիրավորել է հայերի ազգային արժանապատվությունը

analitik.am

 

Վրացի լրագրող Գեորգի Գաբունիան վիրավորական հայտարարություններ է արել հայեր հասցեին: Այս մասին գրում է ВЗГЛЯД-ը:

Լրագրողը հայտարարել է, որ վրացիների գենետիկ կոդն ավելի լավ է պայքարում կորոնավիրուս դեմ, ու ինքն այդ մասով սպասում է հայ գիտնականների խոսքին:

«Ինձ շատ հետաքրքիր է, թե ինչ գենետիկ խմբի են պատկանում մեր հարևանները: Վստահ եմ, որ նրանց ԴՆԹ-ն ուժեղ է վրացականից և կոչնչացնի կորոնավիրուսը, և նրանց պետք չի լինի պատվաստանյութ կամ դեղամիջոց»,- ասել է հաղորդավարը:

«Լրագրողական էթիկայի խարտիան» արդեն քննադատել է լրագրողին: Հայտնի վրացի վերլուծաբան Պետրե Մամրաձեն հայտարարել է, որ այդ հայտարարությամբ պետք է զբավեն իրավաբանները: Նրա խոսքերով, նմանատիպ հայտարարությունները կարելի է գնահատել որպես ազգային թշնամանք հրահրելու փորձ:

Փորձագետը կարծում է, որ հատկապես այսօր առկա իրավիճակում, երբ Վրաստանն ու տարածաշրջանի երկրները բարդ ժամանակներ են ապրում, ազգային արժանապատվությունը վիրավորելը մեծ վնաս է հասցնում:

Մամրաձեն նշել է, որ լրագրողի խոսքերը ոչ միայն բարոյական չեն, այլ նաև խախտում են օրենքը:

Հիշեցնենք, որ նա նույն լրագրողն է, ով ավելի վաղ հայհոյել էր Վլադիմիր Պուտինին:

Նույն շարքից