Կորոնավիրուս Վերլուծական 

Պարզվեց՝ կորոնավիրուսին «ծեփել են պատերին», «փռել են ասֆալտին», հընթացս «վարժություններ» են անում ու թույլ տալիս հեգնել մարդկանց. «Փաստ»

analitik.am

 

«Փաստ» թերթը գրում է. «Վարչապետ Փաշինյանի՝ նախօրեի երեքժամանոց ֆեյսբուքյան լայվը ծանր տպավորություն թողեց: Ու թեպետ նույն այդ հարցուպատասխանի ժամանակ վարչապետը վստահություն էր հայտնում, որ հասարակության մեծ մասը դեռ աջակցում է «քայլողներին», երեկ օրվա ընթացքում արձագանքներն ապացուցեցին բացարձակ հակառակը:

Շատերն են արձանագրում, որ երեք ժամվա ընթացքում Փաշինյանը փաստացի ոչ մի նոր բան չասաց, հարցերի մեծ մասը կա՛մ կազմակերպված էր, կա՛մ արհեստական «լայքախեղդ» էր արված, առավել էական, առավել մեծ հետաքրքրություն ներկայացնող հարցերին Փաշինյանը փաստացի պատասխան չտվեց՝ ուղղակի «լղոզելով», մի քանի թեմաների պատասխանները, մեղմ ասած, խոր կասկածներ են ծնում, այդ թվում՝ պետական համակարգում պարգեւավճարների (թեկուզ միայն բարձրաստիճաններին առանձնացնելու մասով) գումարի ու թոշակների հնարավոր ավելացման «մաթեմատիկայի» առումով, իսկ ընդհանուր առմամբ առկա էին բազմաթիվ հակասություններ: Սրան գումարած՝ նույնիսկ առկա վիճակում, երբ ամբողջ աշխարհն է զբաղված ճգնաժամը հաղթահարելու հոգսով, վարչապետի «ցավը» էլի նախկիններն են, ընդդիմությունը եւ ԶԼՄ-ները:

Ու ամենակարեւորը, որ առավել հստակ դարձավ այս «լայվից», հետեւյալն է. այս իշխանությունները նույնիսկ ճգնաժամից, նույնիսկ բարդ կացությունից դասեր չեն քաղում, «ոչ ոք անսխալական չէ» թեզի ներքո շարունակում են իրենց անսխալական համարել, շարունակում են «թշնամիներ» փնտրել ու գտնել, շարունակում են վարկաբեկել այն ամենը, ինչը կապված չէ «քայլելու հետ»:

Ավելին, պարզվեց՝ կորոնավիրուսին «ծեփել են պատերին», «փռել են ասֆալտին», հընթացս «վարժություններ» են անում ու թույլ տալիս հեգնել մարդկանց, որոնք իրական արժեք ստեղծող են, մարդկանց մատից փուշ հանող են, անցած ճանապարհ ունեն ու, ամենակարեւորը, օրումեջ միտք չեն փոխում:

Դժվար է ասել՝ այս տխուր պատկերն ինչի արդյունք է, շատերի կարծիքով՝ արդեն գործ ունենք քաղաքական ցայտնոտի հետ: Դա առավել հստակ կերեւա հետկորոնավիրուսային շրջանում»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Նույն շարքից