Կորոնավիրուս Հասարակություն 

Ինչպես պաշտպանել երեխաներին սթրեսից՝ կորոնավիրուսի համաճարակի և հեռավար ուսուցման պայմաններում

analitik.am

 

Ռուսաստանի ԱԻՆ փորձագետները պատմել են, թե ինչպես պաշտպանել երեխաներին սթրեսից՝ կորոնավիրուսի համաճարակի և հեռավար ուսուցման պայմաններում: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Փրկարարները խորհուրդ են տվել սահմանափակել երեխաների ստացվող տեղեկությունների քանակը: Նշվում է, որ ծնողները չպետք է խոսեն անհանգստությունից, մինչդեռ «երեխան պետք է արտահայտվի, որպեսզի հասկանա ստեղծված իրավիճակը և վստահ լինի, որ ապահով է»:

Հոգեբանները հավելել են, որ երեխայի բոլոր հարցերին պետք է պատասխանել հասկանալի ձևով․ «Ամենակարևորը՝ պահպանել հանգստությունն ու պատշաճ վերաբերմունքը տեղի ունեցածի նկատմամբ»։

Մասնագետները նաև խորհուրդ են տալիս օգնել երեխային կազմելու ամենօրյա գրաֆիկ և հետևելով դրան՝ որոշել կրթության և սիրելի զբաղմունքների ժամանակը:

 

Նույն շարքից