Հասարակություն 

«Lexus»-ի մասնակցությամբ վթար՝ Ավանում

analitik.am

 

Ապրիլի 8-ին, ժամը 04:16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավան վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան բախվել է պատին, ծուխ է նկատվում: Այս մասին հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ

Պարզվել է, որ Խուդյակով փողոցի թիվ 176 շենքի մոտակայքում «Lexus IS» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Գևորգ Դ., ծնված 1985 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել քարե շինության պատին: Վարորդը հոսպիատալացվել է «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները կատարել են հովացման աշխատանքներ և հոսանքազրկել ավտոմեքենան:

 

Նույն շարքից