Պատմության մեջ առաջին անգամ «Vogue» ամսագիրը կթողարկվի դատարկ շապիկով
analitik.am
Հանրաճանաչ «Vogue» ամսագրի իտալական տարբերակն իր պատմության մեջ առաջին անգամ կթողարկվի դատարկ շապիկով: Համապատասխան լուսանկարը հայտնվել է ամսագրի Instagram-ի էջում, փոխանցում է Լենտան։
Ամսագրի խմբագիրները նշել են, որ ամբողջովին սպիտակ շապիկ տպելու որոշումը կայացվել է ոչ թե պատկերի բացակայության, այլ այն պատճառով, որ այս գույնը «միաժամանակ շատ նշանակություններ ունի». Հարգանք, վերածնունդ և նաև ներկայացնում է վայր ու ժամանակ, որպեսզի մտածենք և լռենք:
«Խոսել ինչ-որ բանի մասին, երբ մարդիկ մահանում են, բժիշկներն ու բուժքույրերը վտանգում են իրենց կյանքը, և աշխարհը հավիտյան փոխվում է. Դա «Vogue Italia»-ի ԴՆԹ չէ»,-ասվում է գրառման մեջ: