Կորոնավիրուս Հասարակություն 

Ուկրաինայի փողոցներում «Մնա տանը» գրությամբ դագաղ է հայտնվել

analitik.am

 

Ուկրաինայի Լվովի մարզի մի քանի քաղաքների փողոցներում դագաղ է հայտնվել։ Այս մասին հայտնում է «Страна.ua»-ն, փոխանցում է Լենտան։

«Հավերժություն» սգո սրահի սեփականատեր Ստեփան Պիրյանիկը կազմակերպել է «Տանն ավելի լավ է, քան դագաղում» ակցիան: Բեռնատարով նա շրջել է Տրուսկավցի, Ստեբնիկի և Դրոգոբիչի փողոցներով։ Բեռնատարի վրա փակցված է եղել «Ստոպ կորոնավիրուս» պաստառներ, իսկ դագաղի վրա՝ «Կարանտին» և «Մնա տանը»:

Նույն շարքից