Կորոնավիրուս Հասարակություն 

Առայսօր հաջողվել է խուսափել նոր տիպի կորոնավիրուսի՝ ՊԲ ներթափանցելու դեպքերից

analitik.am

 

«Նոր տիպի կորոնավիրուսի տարածման դեմ պայքարը ՊԲ-ի բոլոր զորամասերում շարունակվում է ամբողջ թափով: Իրականացվող կանխարգելիչ և հակամաճարակային գործընթացները գտնվում են ինչպես ռազմաբժշկական ծառայության, այնպես էլ զորամասերի հրամանատարության մշտական վերահսկողության ներքո: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է Արցախի ՊԲ պաշտոնական կայքից։

Կանխարգելիչ միջոցառումներն առավել բարձր որակով կյանքի կոչելու նպատակով ՊԲ-ում պարբերաբար անց են կացվում հավաք-պարապմունքներ, որոնց ընթացքում մասնակիցները ծանոթանում են հակամաճարակային միջոցառումների առանձնահատկություններին, կատարում փորձի փոխանակում, ձեռք բերում նոր գիտելիքներ:

Նշենք, որ մշտական կանխարգելիչ միջոցառումների, խիստ վերահսկողության և հրամանատարության ու համապատասխան ծառայությունների արդյունավետ համագործակցության շնորհիվ, առայսօր հաջողվել է խուսափել նոր տիպի կորոնավիրուսի՝ ՊԲ ներթափանցելու դեպքերից»,-ասված է հաղորդագրության մեջ:

 

Նույն շարքից