Կորոնավիրուս Հասարակություն 

Կորոնավիրուսի թեստ հանձնելուց հետո հոսպիտալացվել է հակահայկական ու ադրբեջանամետ հայտարարություններ անող ռուսաստանցի լրագրողը

analitik.am

Ռուսաստանում կորոնավիրուսի թեստ հանձնելուց հետո թոքաբորբի ախտանիշով հոսպիտալացվել է հայտնի լրագրող Մաքսիմ Շևչենկոն:

«Эхо Москвы»-ի եթերում Շևչենկոն գանգատվել է Ռուսաստանի առողջապահական համակարգի աշխատանքից՝ հայտարարելով, որ 10 օր 38-39 աստիճանի ջերմություն է ունեցել, ինչի համար էլ դիմել է թեժ գծին. «Ես այս օրերին ամեն ինչ իմացա Ռուսաստանի առողջապահության մասին: Որպեսզի կարողանաս թեստ հանձնել, ավելի հեշտ է դիմել Պուտինին»,-նշել է նա:

Կորոնավիրուսի թեստ հանձնելուց հետո լրագրողին, ինչպես վերջինս պնդում է, պատասխանները չեն հայտնել, իսկ ինքը ստիպված է եղել դիմել մասնավոր կլինիկա, որտեղ էլ գտնվում է այս պաին:

Նշենք, որ Շևչենկոն ոչ մեկ անգամ է Արցախի հարցում հակահայկական և ադրբեջանամետ հայտարարություններ արել:

 

Նույն շարքից