Բարի օր Կորոնավիրուս Հասարակություն 

Հայկ Մարությանը Նիկոլ Փաշինյանի մոտ խորհրդակցությանը մասնակցել է հատուկ դիմակով

analitik.am

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են զբոսաշրջության և թափոնների կառավարման ոլորտներում իրականացվող վարկային ծրագրերի ընթացքը: Այս մասին հայտնում են վարչապետի մամուլի ծառայությունից:

Խորհրդակցությանը մասնակցել է նաև Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ով ներկա է եղել հատուկ բժշկական դիմակով:

Հիշեցնենք, որ մամուլում չեն դադարում հրապարակումներն այն մասին, որ Մարությանը շատ զգուշավոր է դարձել կորոնավիրուսի պատճառով, որևէ մեկի հետ չի հանդիպում և հիմնականում փակված է լինում իր աշխատասենյակում, եթե գնում է քաղաքապետարան:

 

Նույն շարքից