Հասարակություն 

PKK-ն Դիարբեքիրում հարձակվել է փայտ հավաքող բանվորների վրա. կան զոհեր

analitik.am

 

Թուրքիայի Դիարբեքիրի նահանգի Քուլփ շրջանում պայթեցվել է անտառում աշխատող բանվորներին տեղափոխող մեքենան:

Թուրքական «Hurriyet» թերթի կայքի պնդմամբ` պայթյունի մեղավորը Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» (PKK-ՔԲԿ) ռազմաքաղաքական կազմակերպությունն է:

Նշվում է, որ նախօրոք ճանապարհին PKK-ի զինյալների կողմից տեղադրված ականը պայթել է այն ժամանակ, երբ բանվորներին տեղափոխող մեքենան անցնելիս է եղել ճանապարհի այդ հատվածով:  Դեպքի վայր են մեկնել շտապ օգնության մեքենաներ և ժանդարմերիայի ստորաբաժանումներ:

Դեպքի վերաբերյալ ավելի ուշ հայտարարություն է տարածել նաև Դիարբեքիրի նահանգապետարանը: Դրանում մասնավորապես ասված է. «Նահանգի Քուլփ շրջանի Գյուլեչ թաղամասի ոչ բնակելի հատվածում ժամը 6:30-ի սահմաններում PKK ահաբեկչական կազմակերպության անդամների կողմից քաղաքացիական բնակիչներին անտառ տեղափոխող մեքենանայի վրա ինքնաշեն պայթուցիկի գործադրմամբ կատարած հարձակման հետևանքով զոհվել է 5 քաղաքացի»:

Նշենք, սակայն, որ PKK-ն Թուրքիայում զինված գործողություններ իրականացնելիս սովորաբար թիրախավորում է այդ երկրի ուժային կառույցների ներկայացուցիչներին՝ զերծ մնալով խաղաղ բնակչության դեմ գործողություններ իրականացնելուց:

ermenihaber

 

Նույն շարքից