Հասարակություն 

Լենա Նազարյանը կարծում է, որ հնարավոր չէ պետական պաշտոն զբաղեցնել և քիչ վարձատրվել

analitik.am

Զառա Հովհաննիսյանն իր ՖԲ էջում գրառում է կատարել այն մասին, որ ավելի լավ կլիներ, եթե իշխանության եկած հեղափոխականները պարգևավճարների փոխարեն հատուկ ֆոնդ ստեղծեին, մասնավորապես գրելով.

«Հիմա պատկերացրեք, երկու տարվա ընթացքում մեր երկրի որևէ պաշտոնյա պարգևավճար չստանար ու հատուկ ֆոնդ հիմնադրվեր /Urgent found/, որքան գումար կլիներ կարիքավորների, աշխատանքը կորցրածների, սոցիալական անելաներլի վիճակում հայտնվածների ու նման տարբեր խմբերի համար։ Ախր հեղափոխությամբ եկած մարդիկ չէին եկել է լավ ապրելու, եկել էին մարդկանց վիճակը լավացնելու, ու մտածելու նոր տիպի կառավարման ու իր ժողովրդի հետ ավելի հավասար լինելու մասին։ Դա իսկապես կարևոր է, շատ կարևոր է վերագիտակեցել հենց այս օրերին, երբ ակնհայտ է, որ հասարակության շերտավորումն էլ ավելի է մեծանալու, իսկ մարդուն ասել․ «․․․ գնա բուդկա բացի կամ տաքսի քշիր, գլուխդ պահիր, իմ գործս չի»,- արտահայտությունն արդիական չէ, քանի որ տուգանքի սպառնալիքով մարդիկ տանն են։ Մի հատ հենց էս պահին, հենց էս իրավիճակում, միմյանցից կտրված ու միաժամանակ՝ միմյանցից խիստ կախված, ամեն մեկս մեր մեջ վերարժևորենք ու վերակառուցենք համակեցության, փոխօգնության ու սոլիդարության պատկերացումները։ Չէ՞ որ բոլորս միմյանց կարիքն ունենք»։

Գրառման տակ մեկնաբանություն է թողել ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը՝ գրելով. «Ամսական 500.000 դրամով աշխատող նախարար, քանի՞ ամիս, քանի՞ տարի։ Դա չի՞ լինի մարդկանց մտավոր և ֆիզիկական կարողությունների շահագործում հաշվի առնելով, թե ինչ գերծանրաբեռնված գրաֆիկով են աշխատում»։

Այնուհետև ԱԺ փոխնախագահն ակտիվ քննարկման մեջ է մտնում՝ փորձելով հիմնավորել, որ հնարավոր չէ պետական պաշտոն զբաղեցնել և դրա դիմաց քիչ վարձատրվել՝ գնահատելով ամսական 500 000 ՀՀ դրամը քիչ գումար:

 

 

 

Նույն շարքից