Հասարակություն Պատահարներ 

Երևանում 35–ամյա վարորդը Lexus-ով բախվել է Ավան վարչական շրջանի ղեկավարի աշխատավայրի շենքի պատին. կա վիրավոր

analitik.am

Այսօր՝ ապրիլի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:15-ի սահմաններում 35-ամյա Գևորգ Դ.-ն Ավան վարչական շրջանի Խուդյակով փողոցի թիվ 176 հասցեի մոտ, դեռևս անհայտ հանգամանքներում, իր վարած Lexus մակնիշի 5204-AX համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել Ավան վարչական շրջանի ղեկավարի աշխատավայրի քարե պատին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Գևորգ Դ.-ն տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել ԱԻՆ ՓԾ թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, այնուհետև կատարել հովացման աշխատանքներ:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները: Փաստի առթիվ հետաքննիչ Ստեփանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Նույն շարքից