Կորոնավիրուս Հայաստան Քաղաքականություն 

Ենթադրել են, որ իշխանությունը կրկին ՊԵԿ-ին «քսի» է տվել Ծառուկյանի բիզնեսների վրա. «Հրապարակ»

analitik.am

«Հրապարակ» թերթը գրում է. «ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը խիստ հրահանգել է թիմին` այս լարված իրավիճակում հնարավորինս խուսափել քաղաքական բանավեճերից եւ իշխանություններին քննադատելու հարցում հրադադար հայտարարել, չնայած կորոնավիրուսի տարածման առաջին օրերին պայքարի դրոշը, կարելի է ասել, անձամբ էր առաջ տանում:

Թե ինչու՝ թիմին չի բացատրել, բայց նրանք ենթադրել են, որ իշխանությունը կրկին ՊԵԿ-ին «քսի» է տվել Ծառուկյանի բիզնեսների վրա: Այս օրերին ԲՀԿ-ական պատգամավորները տարբեր մարզերում եւ Երեւանի վարչական շրջաններում իրենց էլեկտորատին, կուսակից անապահով խավին սննդի տոպրակներ են բաժանում»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Նույն շարքից