Գլխավոր Կորոնավիրուս Հասարակություն 

Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում գտնվողները կազմել են այն քաղաքացիների ցանկը, ովքեր ցանկանում են վերադառնալ Հայաստան

analitik.am

Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում գտնվողները կազմել են այն քաղաքացիների ցանկը, ովքեր ցանկանում են վերադառնալ Հայաստան: Այս մասին հայտնում են Ռուսաստանում ՀՀ դեսպանությունից:

Ցանկը փոխանցվել է դեսպանատանը:

Հաջորդ չվերթն իրականացնելիս փաստաթուղթը տրամադրվելու է այն իրականացնող ավիաընկերությանը:

Դեսպանությունից հավաստիացնում են, որ չվերթ իրականացնելիս առաջանհերթությունը տրվելու է ցանկում ընդգրկված քաղաքացիներին:

Նույն շարքից