Կորոնավիրուս Միջազգային Քաղաքականություն 

Իրավիճակն արագ փոխվում է․ Միշուստինը նոր հանձնարարականներ է տվել

analitik.am

 

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը հայտարարել է, որ կորոնավիրուսի համաճարակի պատճառով երկրի 2020 թվականի բյուջեին լուրջ հարված է հասցվել: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Այս տարի կորոնավիրուսի պատճառով մենք լրջորեն կկորցնենք նավթի և գազի եկամուտները»,-նախազգուշացրել է վարչապետը և ավելացրել, որ սա «շատ լուրջ հարված կլինի բյուջեի համար»:

Միշուստինը նաև հիշեցրել է, որ բիզնեսը սատարելու ուղղությամբ ձեռնարկված միջոցները կարող են բավարար չլինել․ «Իրավիճակն արագորեն փոխվում է, խնդիրները մեծանում են, և սահմանված միջոցառումների ցանկը հնարավոր է անհրաժեշտ լինի թարմացնել։ Պետք է մտածել, թե ուրիշ ինչ կարելի է անել»,-շեշտել է Կառավարության ղեկավարը:

Նա նաև ասել է, որ կառավարությունը պետք է ամեն ինչ պլանավորի և բիզնեսին օգնելու համար լուծի տարածաշրջանային, տեղական և դաշնային բյուջեների ապահովման հարցը:

 

Նույն շարքից