Հասարակություն 

Փրկարարները դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային

analitik.am

Ապրիլի 8-ին, ժամը 21:28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձե փողոցի տներից մեկում հայտնաբերվել է դի. ախտահանման աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Փրկարարներն Անդրանիկ Հ.-ի դին (ծնված 1966 թ.) պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային և տանն իրականացրել ախտահանման աշխատանքներ:

 

Նույն շարքից