Կորոնավիրուս Հասարակություն Տեսանյութեր 

Իտալիայում բուժքույրերին ստիպել են առանց դիմակի աշխատել /Տեսանյութ/

analitik.am

 

Իտալիայում բուժքույրերին ստիպել են աշխատել առանց դիմակի: Միլանի ծերանոցներից մեկի աշխատակցուհու հետ հարցազրույցի տեսանյութը հրապարակվել է RT-ի Telegram ալիքում, փոխանցում է Լենտան:

Կնոջ խոսքերով, ղեկավարությունը հանձնարարել է խնամել տարեցներին՝ առանց պաշտպանիչ միջոցների, քանի որ դիմակները տարեցների մոտ խուճապ են առաջացնում․ «Մենք չգիտենք՝ վարակված ենք, թե առողջ»,-նշել է բուժքույրը և ավելացրել, որ աշխատակիցները չգիտեն նաև, թե քանի վարակված մարդ կա հաստատությունում:

«Pio Albergo Trivulzio» ծերանոցում, որտեղ աշխատում է բուժքույրը, վերջին երկու ամիսների ընթացքում կորոնավիրուսից մահացել է 100 մարդ: Տեղի դատախազությունը ուշադրություն է հրավիրել աշխատակիցների բողոքների վրա:

Նույն շարքից