Բարի օր Տեսանյութեր Տնտեսություն 

Այս գիշեր մենք բավականին լարված էինք. Նիկոլ Փաշինյան

analitik.am

 

Վերջին շրջանի կարևորագույն լուրերից մեկը դիզվառելիքի շուկայում աննախադեպ գնանկումն է: Այսօր արդեն ցանցերից մեկում դիզվառելիքը հասանելի է 360 դրամով: Այսօր կառավարության նիստում հայատարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ գարնանային գյուղատնտեսական աշխատանքների սեզոնին դա կարևոր է:

«Այս գիշեր մենք բավականին լարված էինք, քանի որ ցրտահարության վտանգ կար: Կարող ենք արձանագրել, որ շատ թե քիչ նորմալ է անցել, ամեն դեպքում էական վնասների մասին տեղեկատվություն չունենք»,-ասաց Փաշինյանը:

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն իր հերթին տեղեկություններ փոխանցեց այն մասին, թե որ մարզերում ինչպիսի ջերմաստիճան է գրանցվել, հիմա ուսումնասիրություններ են արվում, տվյալները հասանելի կլինեն օրվա ընթացքում: Նա, ասաց, որ այս գիշեր ևս պետք է զգույշ լինել՝ հույս հայտնելով, որ առանց մեծ վնասների ցրտերը կհաղթահարվեն:

Նույն շարքից