Կորոնավիրուս Հասարակություն 

Հայաստանում կորոնավիրուսից պացիենտ է մահացել

analitik.am

 

Ապրիլի 8-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 28 նոր դեպք: Հաստատված դեպքերի ընդհանուր թիվն այս պահին կազմում է` 921: Առողջացել է ևս 24 քաղաքացի:

Ապրիլի 9-ի դրությամբ գրանցվել է նաև մահվան նոր դեպք: 80-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, ծանր աստիճանի թոքաբորբ՝ բարդացած թոքերի ռեսպիրատոր դիստրես համախտանիշով։

Տղամարդն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ զարկերակային հիպերտենզիա, կախեքսիա, ծերունական սկլերոզ։

Վիճակագրությունից դուրս էին մնացել հաստատված 12 դեպք,որոնք արձանագրվել են վերջին 40 օրվա ընթացքում, երբ վիճակագրությունը չէր վարվում էլեկտրոնային համակարգի միջոցով: Այս պահին համակարգը ավտոմատացված է և վիճակագրական տվյալները մարդկային գործոնով պայմանավորված չեն:

«Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն»

 

Նույն շարքից