Հասարակություն 

Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների համար ստեղծվեց «Լեռնային Հայաստան» հանգստայն տուն հիմնարկը

analitik.am

 

 

ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 9-ի նիստում որոշում կայացրեց ստեղծել Պաշտպանության նախարարության «Լեռնային Հայաստան» հանգստյան տուն» պետական հիմնարկը (հանգստյան տուն), որը գտնվում է Դիլիջան քաղաքում:

Սահմանվեց, որ հանգստյան տան գործունեության նպատակն օրենքով սահմանված կարգով զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների, ինչպես նաեւ օրենքով սահմանված կարգով զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող անձանց հանգստի, ֆիզիոթերապեւտիկ եւ վերականգնողական առողջարանային բուժման գործընթացի կազմակերպումն ապահովելն է.

ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեում ծախսերի եւ եկամուտների ավելացման կամ նվազեցման անհրաժեշտություն չի առաջանում, քանի որ նոր հաստիքներ չեն ստեղծվում եւ հանգստյան տունը ձեւավորվում է ՀՀ ՊՆ գործող առողջարանի (զորամասի) բազայի վրա` զորամասի պահպանման ծախսերի ուղղությամբ ՀՀ պետական բյուջեով ՀՀ պաշտպանության նախարարությանը հատկացված միջոցների հաշվին:

 

Նույն շարքից