Հասարակություն Տեսանյութեր 

Շուրջ 3750 հղի կին վաղը կարող է իր աջակցությունը ստանալ․ Զարուհի Բաթոյան

analitik.am

 

Արդեն հասանելի է 4-րդ և 6-րդ ծրագրերի ֆինանսավորումը։ Արդեն 2 օր է քաղաքացիները, ովքեր հանդիսանում են այս ծրագրի շահառու կարողանում են ստանալ գումարը և ստանում են։ Հիշեցնեմ, որ 4-րդ ծրագիրը վերաբերում է մինչև 14 տարեկան երեխա ունեցող այն անձանց, ովքեր ազատվել են աշխատանքից մարտի 13-ից 25-ն ընկած ժամանակահատվածում, իսկ 6-րդ ծրագիրը նույն ժամանակահատվածում աշխատանքից ազատված անձանց մասին է, ովքեր երեխաներ չունեն։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։

Բաթոյանը նշել է, որ ծրագրի շահառու հանդիսացող քաղաքացին կարող է ssa.am կայքում ստուգել արդյոք իրեն վերաբերում է այս ծրագիրը, թե՝ ոչ և հավելել, որ կայքում նշված է նաև այն բանկը, ուր կարող է մոտենալ քաղաքացին անձը հաստատող փաստաթղթով և ստանալ աջակցությունը․ «Հիշեցնեմ, որ աջակցությունը միանվագ է։ Վաղն արդեն կսկսվի 7-րդ ծրագրի ֆիանսավորումը, որը վերաբերում է այն հղի կանանց, որոնց ամուսիններն ազատվել են աշխատանքից կամ իրենք չեն աշխատում կամ եթե միայնակ են։

Այս դեպքում պետք է նշեմ, որ խոշոր ծրագրերի շահառուների ցանկն անընդհատ լրացվում է, բայց մեզ համար կարևոր է մեկնարկը և վաղն արդեն 7-րդ ծրագրի մեկնարկը կտրվի։ Մենք ստացել ենք շուրջ 15 հազար հղի կնոջ մասին տվյալներ, բայց այդ տվյալները մենք պետք է բնականաբար համադրենք մեր մյուս բազաների հետ, այսինքն ՊԵԿ-ի, Բնակչության պետական ռեգիստրի և այլն։ Այս խմբից պետք է հասկանանք, թե ովքեր են ծրագրի շահառուները։ Ուստի շուրջ 3750 հղի կին վաղը կարող է իր աջակցությունը ստանալ։ Սա այն թիվն է, որն այս պահին ինդետիֆիկացված է»,-ասել է նախարարը։

 

Նույն շարքից