Տեսանյութեր Տնտեսություն 

Փոխվարչապետը՝ կոմունալ վճարները չեղարկելու հնարավորության մասին

analitik.am

 

Կոչեր են հնչում, որ ճիշտ կլինի, եթե բնակչությանն ազատեն կոմունալ վճարների բեռից:

Այսօր՝ ապրիլի 9-ին, մամուլի ասուլիսի ժամանակ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարեց, որ անելիքներն արդյունավետ չեն լինի, եթե դրանք թիրախային չլինեն. «Ո՞ւմ ազատել, ինչպե՞ս, ի՞նչ չափով: Հարցին զուգահեռ դրանք պետք է նշել: Հակառակ դեպքում հարցը կարող է ընկալվել առնվազն որպես տարօրինակ հարց: Մենք պետք է աշխատենք թիրախներով, թիրախային խմբերով, այլ ոչ թե նպատակի հետ կապված կոչերով:

Գործիքները բազմաթիվ են, բայց կարևոր է լուծել օժանդակության կարիք ունեցող թիրախային խմբերի խնդիրը ՝ դա անելով ճշգրիտ ձևով, այլ ոչ թե քննարկել գործիքը, թե ինչպես իրենց օգնել, առավել ևս պետք չէ խոսել ընդհանրական գործիքների մասին»,-ասաց նա:

Ամեն դեպքում փոխվարչապետը չբացառեց, որ հարցը կարող է քննարկման առարկա դառնալ: Սակայն կետրոնական է լինելու շահառու խմբերին բացահայտելը:

Նույն շարքից